HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 2-ից 5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում կայացած թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (Մ17) հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ:

Հայաստանի Հանրապետության թաեքվոնդոյի  հավաքականի անդամ 59 կգ քաշային Ռոման Հայրապետովն իր քաշային կարգում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 68 կգ քաշային Անդրանիկ խաչատրյանը՝ դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ ՀՀ թաեքվոնդոյի հավաքականը մրցավայր էր մեկնել հոկեմբերի 30-ին ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter