ՈՒրբաթ, 17 նոյեմբերի

Բաց նամակ. պահանջում են զերծ մնալ ԳՄՕ ապրանքներ ներմուծելուց կամ Հայաստանում ԳՄՕ ապրանքներ մշակելու ծրագրեր իրականացնելուց



ԳՄՕ-ից զերծ Հայաստան քաղաքացիական նախաձեռնությունը և Արվաշ Մոնսանտոյի դեմ - Հայաստան քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել են Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 
«Սույն նամակով մենք դեմ ենք արտահայտվում Մոնսանտոյի կամ ցանկացած այլ ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ) արտադրող ընկերության ապրանքների (սնունդ, խմիչք, դեղամիջոց, պատվաստանյութ, հավելում, անասնակեր և այլն) ներմուծմանը Հայաստան, դեմ ենք նաև դրանց աճեցմանն ու արտադրությանը Հայաստանում, ինչպես նաև դեմ ենք դրանց մասնավոր ճանապարհով բերվելուն:
ԳՄՕ մթերքներին ու դեղերին դեմ լինելու բազմաթիվ պատճառներ կան.
Առաջին հերթին ԳՄՕ-ն որակապես տարբերվում է ավանդական խաչասերումներից ու սելեկցիայից, քանի որ ներկա ԳՄ-տեխնոլոգիաներից և ոչ մեկը չի ապահովում գեների ճշգրիտ միմյանց համակցվելը, որպես մեկ ամբողջություն անսխալ գործելն ու ուտելիս անհետևանք մնալը: Խաչասերել բույսն ու կենդանին՝ ամենևին էլ բնական երևույթ չէ: ԳՄ օրգանիզմները ստեղծվում են մի որևէ կենդանու կամ բույսի գենը մեկ ուրիշ (ոչ նույն տեսակի) կենդանու կամ բույսի մեջ ներդնումից, կամ էլ մի բակտերիայի կամ վիրուսի գենը բույսի կամ կենդանու մեջ ներդնումից: Մարդու վրա դրա անվտանգ ազդեցության մասին որևէ երկարաժամկետ ուսումնասիրություն չկա: Մինչդեռ կենդանիների ուսումնասիրությունները ԳՄՕ-ների կիրառումը կապում են ալերգիաների, երիկամների և լյադրի հիվանդությունների, Ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարման (ADHD), քաղցկեղի, անպտղության և այնպիսի քրոնիկ վիճակների թվի ավելացման հետ, ինչպիսին է Քրոնի հիվանդությունը (ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություն): Համաձայն Օրգանական սպառողների ասոցիացիայի՝ բոլոր այս հիվանդությունները շատացել են հատկապես 1990-ականներից հետո, երբ ԳՄՕ-ները մտան սննդամթերքների մեջ (Organic Consumers Association):
Մեր դեմ արտահայտվելու մեկ այլ պատճառն այն է, որ ԳՄՕ-ի աջակիցները մոլորեցնում են, թե ԳՄՕ-ները անհրաժեշտ են աշխարհի աճող բնակչությունը կերակրելու համար: Բայց սա սուտ է ոչ միայն Հայաստանի համար (ուր ցավոք բնակչությունը նվազում է), այլ նաև ողջ աշխարհի համար, ուր մարդու օգտագործման համար տարեկան արտադրված սննդի մեկ երրորդը՝ մոտ 1.3 միլիարդ տոնա, կորում է կամ վատնվում է: Արդյունքում սննդի կորուստը կամ վատնումը արժենում է մոտ 680 միլիարդ ամերիկյան դոլար արդյունաբերական երկրների և 310 միլիարդ ամերիկյան դոլար զարգացող երկրների համար (տվյալները UN FAO-ից): Ավելին՝ ԳՄՕ-բույսերը բերքատվությամբ չեն գերազանցում ճիշտ վայրում ու ճիշտ ձևով աճեցված օրգանականին, իսկ միջատների համար ուտելու համար անպիտան և մոլախոտերի համար թունավոր հողում աճած բույսը վնասում է այն ուտողին՝ օգնելով մի խումբ մարդկաց ավելի հարստանալ և կախվածության մեջ պահել իրենց ԳՄՕ արտադրանքը սպառող երկրներին:
Մոնսանտոյի հետ կապված մեկ այլ խնդիրն այն է, որ այն ոչ թե մարդկությանը կերակրելու, այլ եկամուտներն ավելացնելու նպատակն է հետապնդում: Մոնսանտոն կապիտալիզացրել է հողագործության ոլորտը և ստեղծել է ապրանքները, որոնք հողագործությունը դարձրել են եկամտաբեր: Արդյունքում ոչ ոք չի կարող Մոնսանտոյի սերմերով իր համար սնունդ աճեցնել առանց Մոնսանտոյին վճարելու: Եվ սա վերաբերում է ֆերմերներին թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ԱՄՆ-ից դուրս (մեջբերում գյուղատնտեսական ինժեներ Ռոբ Մենեսի խոսքերից):
Բացի այդ, հայտնի են դեպքեր, երբ Մոնսանտոյի կամ այլ ընկերությունների ԳՄՕ բույսերը վնասել են հարակից տնտեսությունների ԳՄՕ-ից զերծ բույսերը քամու կամ փոշոտում իրականցնող միջատների միջոցով (հղում Union of Concerned Scientists): Դե իսկ Հայաստանի նման փոքրամասշտաբ երկրում սա անթույլատրելի է նաև այն պատճառով, որ Հայաստանը ձգտում է զարգացնել օրգանական գյուղատնտեսություն:
Այլ պատճառներ ևս կան Մոնսանտոյին ընդդիմանալու, դրանցից մեկն էլ «Միլիոններն ընդդեմ Մոնսանտոյի» քարոզարշավն է, որն սկսվել է Օրգանական սպառողների ասոցիացիայի կողմից դեռևս 1990-ականներին՝ պայքարելու Մոնսանտոյի և այլ բիոտեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների դեմ, ովքեր պատասխանատու են այնպիսի թույների ստեղծման համար, ինչպիսիք են Agent Orange-ը, պոլիքլորացված բիֆենիլը, Roundup-ը (ի դեպ սա նաև հասանելի է Հայաստանում) և այլ հերբիցիդներ, որոնք վտանգավոր են կյանքի և բնության համար:
Ի վերջո, Առևտրի միջազգային կազմակերպության և ԵՄ կարգավորումները պարզ նշում են, որ գիտականորեն չհիմնավորված դեպքերում առողջությունը, անվտանգությունը և բնապահպանությունը առաջնահերթ են:
Ուստի և մենք պահանջում ենք սույն նամակի հասցեատերերից՝
- զերծ մնալ Հայաստան ԳՄՕ ապրանքներ ներմուծելու կամ Հայաստանում ԳՄՕ ապրանքներ մշակելու ծրագրեր իրականացնելուց,
- խիստ վերահսկողություն սահմանել մաքսատներում, սահմանների վրա ԳՄՕ-ների ներմուծումը կանխելու համար
- հանրային հայտարարություն տարածել այն մասին, թե ո՞ր միջնորդավորված ընկերությունները կամ կազմակերպություններն են մինչ այժմ Մոնսանտոյի ապրանքներ ներկրել Հայաստան և մասնավորապես ի՞նչ ապրանքներ են ներմուծել մինչ այժմ:
- օրենսդրորեն արգելել ՀՀ ԳՄՕ մթերքների ներկրումը կամ տեղական արտադրումը»:

Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (6)
1. art07:09 - 7 նոյեմբերի, 2017
The countries that do NOT allow GMO products are paying higher food prices. Is Armenia ready to pay higher prices for food items? Plus Armenia is not self sufficient in most of food items that are consumed, so you might have more population emigration from Armenia once the food prices go up. I would also like to eat ORGANIC ONLY goods, but reality is I cannot AFFORD it.
2. Mary Buniatyan13:08 - 7 նոյեմբերի, 2017
Monsanto-ն և դրա նման ընկերությունները ուղղակի չարիք են ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար․․․
3. Արմեն17:14 - 8 նոյեմբերի, 2017
Միջնադարյան մշուշը և անգրագետությունը հաղթանակում ա։ Հայաստանում մի 50 մարդ կա որ ԳՄՕ-ց բան ա հասկանում, բայց իրանց լսող չկա։ ԻՍկ անգրագետ գռգռաններին լսում են։ ԳՄՕ- տեխնոլոգիաները մշակել և ԳՄՕ արտադրանք տալ սա ծայրահեղ կարևթր ազգային մակարդա ունեցող խնդիր ա։ Հրաժարվել ԳՄՃ-տեխնոլոգիաներ մշակելուզ նշանակում է ավելիւ մեժ վնաս տալ Հայաստանի գիտության և տնտեսության քանց ժամանակին տվեց Խաչիկ Ստամբոլցյանը Ատոմակայնը փակելով։ Սա հիստերիկա է։ Սա գիտության ոչնչացում է Հայաստնաում։ Սա հանցագործություն է։
4. Արմեն17:57 - 8 նոյեմբերի, 2017
Կենսաբանությունը իր աջչև դնում է երկու ռազմավարական նշանակություն ունեցող հարց։ Եվ լուծում է այդ հարցերը։ Առաջինը բացահայտել բոլոր կենդանի և ոչ կենսաբանական տեսակների բարեկամական կապերը և բացահայտել էվոլյուցիաայի մակրո և մոլեկուլային մեխանիզմները։ Երկրորդը, հիմնվելով առաջինի վրա, ստեղծել նոր կենսաբանական տեսակներ, կամ մոդիֆիկացնել հները։ Այս հարցի լուծումը ունի ծայրահեղ կարևոր նշանակություն մարդկության և կենդանական աշխարհի գոյության համար։ Հնարավոր չի լինի հախփահարել բազմաթիվ հիվանդությունները, կերակրել բազմամիլիարդանոց մարդկություն, նվաճել Ծիեզերքը և այլը եթե դուք հրաժարվում եք գենային ինժեներական տեխնոլոգիաներից, այսինքն եթե հրաժարվում եք ԳՄՕ հետազոտություններից։ Այն մարդը որ պահանջում է կանգնացնել ԳՄՕ-հետազոտությունները և ԳՄՕ արտադրանք Հայաստանում կամ բացահայտ ապուշ և անգրագետ է, կամ Ազգի թշնամի է և գիտակցաբար կործանում է մեր ապագան։
5. Mary Kougioumtzian22:46 - 9 նոյեմբերի, 2017
if non GMO food seams expensive,think about the piles of money you will pay the doctors...please dont destroy health of the future generations...
6. Անի02:54 - 11 նոյեմբերի, 2017
Արմենին - ուզում եք ասե՞լ, ողջ Եվրոպան, ինչպես նաև մնացած երկրները այդքան հետամնաց են, քանի որ մերժել են ԳՄՕ - ների մուտքը իրենց երկիր։ Զարմանում եմ, ինչպես այդքան երկիր Ձեզ նման գիտուն ու գիտնականի ունեցած տեղեկությունը չունեն։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ