HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մասնագիտական և գիտական ոլորտը ցուցանշային անկում է գրանցել

2017 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին ծառայությունների ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 41 միլիարդ դրամ: 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատությամբ՝ այդ ծավալը աճել է մոտ 13 %-ով: Այս տարվա առաջին 9 ամիսներին ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը կրկին շարունակել է ապահովել ոլորտի շրջանառության հիմնական ծավալը՝ 21 %-ը, որը կազմել է ավելի քան 221 միլիարդ դրամ: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ այս ոլորտը 20 %-անոց աճ է գրանցել, որը և ոլորտի ենթակառուցվածքների ամենամեծ աճն է եղել:

Հաջորդիվ մեծածավալ շրջանառություն է ունեցել մշակույթի, զվարճությունների և հանգստի ենթակառուցվածը։ Այն ոլորտի ընդհանուր շրջանռության 19,5 տոկոսն է ապահովել՝ 202 միլիարդ դրամ շրջանառությամբ։ 

Ծառայությունների ոլորտի միակ ենթակառուցվածը, որը 2016-ի առաջին 9 ամիսների համեմատությամբ ցուցանշային անկում է ունեցել, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտն է եղել:

Եթե առանձնացված անդրադառնանք ոլորտի հիմնական ցուցանիշներն ապահովող ծառայություններին, բանկային գործունեությունն առաջինը պետք է առանձնացնենք։ Այն ունեցել է 149 միլիարդ դրամի շրջանառություն կամ ոլորտի ընդհանուր ծավալում ապահովել է 14,4 %։

Բացի այս, շրջանառության մեծ ցուցանիշներ են գրանցել խաղատների, վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպումը, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը, ցամաքային տրանսպորտը։ Սրանք այն հինգ ոլորտներ են, որոնք ծառայությունների ոլորտում ամենամեծ շրջանառությունն են արձանագրել։

Այս հինգ ենթակառուցվածքներից միայն հեռահաղորդակցության ոլորտն է, որը, նախորդ տարվա համեմատությամբ, 6 %-ով ծավալային անկում է ունեցել։

Ծառայությունների ծավալը, տարվա առաջին ամսից սկսած, շարունակաբար աճել է, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած՝ ևս տոկոսային աճ գրանցել։ Տարվա երրորդ եռամսյակը ոլորտի համար առավել բարենպաստ է եղել, այն ավելի շատ շրջանառություն է ապահովել՝ 1-2 եռամսյակների համեմատությամբ։

Եթե դիտարկենք 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ամսական տվյալները, կստացվի այսպիսի պատկեր.

Ազգային վիճակագրական ծառայության առանձնացված տվյալներով՝ ծառայությունների ոլորտի բոլոր ենթակառուցվածների 70-90 %-ն ու ավելին տեղաբաշխված է Երևանում, մնացածը՝ հանրապետության 10 մարզերում։

Օրինակ՝ 2016-2017 հունվար-սեպտեմբերի տվյալներն այսպիսին են.

2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ծառայությունների ոլորտում 14 154 օբյեկտ է գործունեություն ծավալել՝ ունենալով 169 795 աշխատակից։ Ոլորտում գերակշռել է գերփոքր օբյեկտների քանակը, սակայն աշխատակիցների թիվն ավելի շատ է եղել խոշոր (250 և ավելի մարդ ունեցող) օբյեկտներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter