Շաբաթ, 22 սեպտեմբերի

Վերականգնվում է Գառնիի և Հացավանի ոռոգման ջրի համակարգը



«Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը սկսել է Գառնի գյուղի մայր ջրանցքի եւ ներտնտեսային ոռոգման համակարգի վերականգնումը: Նախատեսվում է վերականգնել մայր ջրանցքի 6128 մ հատված, որի արժեքը կազմում է 424 476 900 դրամ եւ ներտնտեսային ոռոգման համակարգից 3530 մ, որի համար հատկացվել է 169 872 500 դրամ: Ծրագրերի իրականացման գրասենյակից հայտնում են, որ ներտնտեսային ոռոգման համակարգից արդեն 2050 մետր վերականգնվել է:

Գառնիում ներտնտեսային ցանցն ու մայր ջրանցքը խորհրդային շրջանից հետո չէր հիմնանորոգվել: Ոռոգման համակարգի վերականգնման ծրագրում ներառվել է ամենավնասված հատվածները, իսկ կիսախողովակները փոխարինվում են մետաղյա ու պոլիէթիլենային խողովակներով: ԾԻԳ-ի հաշվարկներով` ոռոգման համակարգի վերականգնումը շուրջ 30%-ով կկրճատի ջրի կորուստը:

Բացի ոռոգման համակարգի արդիականացումից, համայնքում ջրամատակարարման բարելավմանը կնպաստի նաեւ ջրի ժամանակակից հաշվառման համակարգի կիրառումը: «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ»-ից հայտնում են, որ ոռոգման ողջ գործընթացը թվայնացվելու է, մայր ջրանցքի վրա նախատեսվում է տեղադրել ուլտրաձայնային 13 հոսքաչափ: Դրանք հնարավորություն կտան հաշվառելու ջրի հոսքը եւ ծախսը, ինչը թույլ կտա լիարժեք վերահսկել ջրի բաշխման գործընթացը:

Նախատեսվում է եւս 2 ուլտրաձայնային հոսքաչափ տեղադրել Գառնի համայնքի ներտնտեսային ոռոգման համակարգում:

Գառնիի հարեւանությամբ գտնվող Հացավան գյուղում նույնպես 2670 մետր երկարությամբ ներտնտեսային ոռոգման նոր համակարգ է կառուցվում, որի արժեքը՝ 90 526 200 դրամ է կազմում: ԾԻԳ-ից հայտնում են, որ շինարարական աշխատանքներն 80%-ով իրականացվել են: Երկու գյուղերում ոռոգման համակարգի արդիականացման շինարարական աշխատանքները նախատեսվում է  ավարտել  2018 թ. դեկտեմբերին:

Այս տարվա հուլիս ամսից սկսված շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թ.-ի դեկտեմբերին: Ոռոգման համակարգի վերականգման աշխատանքներն իրականացվում են Եվրասիական զարգացման բանկի հատկացրած վարկով:

Լուսանկարները տրամադրել է «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակը»


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ