HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2017-ի հունվար-սեպտեմբերին հանրապետության մուտքուելքերի հիմնական անցակետը Բագրատաշենն է եղել

Սահմանային անցակետերում իրականացված գրանցումներով՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան կատարված մուտքերն ու ելքերը կազմել են ավելի քան 2,5 միլիոն։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ հանրապետությունից ելքերի թիվը մուտքեր թվից մի փոքր ավելի է եղել:

Հանրապետություն մուտք ու ելք արածների մեծամասնությունը Հայաստանի քաղաքացիներ են եղել:

Հայաստանցիներից հետո ավելի շատ մուտք ու ելք են արել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ապա Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի քաղաքացիները:

Մեծ է եղել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի քաղաքացիների մուտք ու ելքերի թիվը:

Հանրապետության մուտքուելքերի հիմնական անցակետը Բագրատաշենն է եղել: Այս անցակետով մեկ միլիոնից ավելի մուտքուելք է գրանցվել։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատությամբ՝ այս թիվն աճել է: Բագրատաշենից հետո «Զվարթնոց» օդանավակայանն է, որտեղ գրանցվել է 900 հազարից ավելի մուտքուելք:

Պաշտոնական վիճակագրությամբ աճել է Հայաստանի բոլոր՝ 8 անցակետերով արված մուտքուելքերի թիվը։

Հանրապետություն կատարված մուտքուելքերի թիվը ամենաշատը աճել է Գյումրիի անցակետի դեպքում։ Օրինակ՝ եթե 2016-ի հունվար-սեպտեմբերին այդ անցակետով ելք է կատարել 1700 հոգի, մուտքերի թիվը կազմել է 3000, ապա այս տարվա առաջին ինը ամիսներին անցակետում գրանցվել է 50 000 մուտք և 62 000 ելք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter