HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պետական պարտքը սեպտեմբերին 48 մլն դոլարով աճել է

Այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 6.308 մլրդ ԱՄՆ դոլար։ Սեպտեմբերի ընթացքում այն աճել է ավելի քան 48 մլն դոլարով կամ 0.8%-ով։ Իսկ տարեսկզբի համեմատ պարտքն աճել է 366 մլն դոլարով կամ 6.1%-ով։

Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալները։

Վերջին մեկ ամսում միայն արտաքին պետական պարտքն աճել է 46.5 մլն դոլարով ու կազմել 5.068 մլրդ դոլար է։ Իսկ տարեսկզբի համեմատ այն ավելացել է ավելի քան 262 մլն դոլարով կամ 5.4%-ով։

Իսկ ներքին պարտքը 1.24 մլրդ դոլար է։ Սեպտեմբերին այն աճել է 1.5 մլն դոլարով։

Տարեսկզբի համեմատ աճը կազմել է մոտ 104 մլն դոլար կամ 9.1%-ով։ Արտաքին պարտքի մոտ 88%-ը Կառավարության պարտքն է, մնացածը՝ Կենտրոնական բանկինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter