«Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» թերթերը կմիանան «Արմենպրես» պետական գործակալությանը
Կառավարության նոյեմբերի 9-ի նիստում հավանության արժանացավ մի նախագիծ, ըստ որի` «Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» թերթերը միացան «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք ՓԲԸ-ների գործառույթները մասամբ համընկնում են, և վերակազմակերպելու արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երեք կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով:
«Բացի այդ, ՓԲԸ-ների միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաև ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը»,- գրված է նախագծում։
Կառավարության մեկ այլ որոշմամբ` «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կմիացվի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Այս որոշումը ևս պայմանավորված է օպտիմալացմամբ և պետական բյուջեի միջոցների խնայմամբ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել