HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանցի ներդրողները ցանկանում են կենցաղային տեխնիկայի արտադրություն հիմնել Հայաստանում

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն այսօր հանդիպել է լիբանանյան “AC HOLDING” ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենին՝ քննարկելու նրանց ներդրումային ծրագիրը։

Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ` Լիբանանցի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրությամբ։

Նախարար Կարայանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է օժանդակելայս ծրագրի իրականացմանը և մշտապես իր ուշադրության կենտրոնում պահել ներդրումային ծրագրերը։

Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ ավարտին են մոտեցել տարածքի ձեռքբերման աշխատանքները։ Ավարտական փուլում են նաև կազմակերպության ուսումնասիրությունները՝ ներդրումային ծրագրի իրականացման հաջորդ քայլերին անցնելու համար։

Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ` հանդիպման ընթացքում ներկայացվել են պետության օժանդակության գործիքակազմից ներդրողներին առաջարկվող արտոնությունները, ինչպես նաև քննարկվելեն այլ արտոնությունների հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներդրողներին փոխանցել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունն՝ ուսումնասիրություններն ավարտին հասցնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter