HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու վերջնակետը կլինի «Երիտասարդական» մ/կ-ն

«Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին նոյեմբերի 11-ից կշահագործվի հաստատված չվացուցակի պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07.00-ից մինչև 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից մինչև 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։ Այս մասին հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Զվարթնոց» օդանավակայանից շարժվելով՝ ավտոբուսը կանգառներ է կատարում Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստ. Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ:

Վերջնակետից' մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից, դեպի օդանավակայան ուղևորվելիս, ավտոբուսը կանգառներ կկատարի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, «Հանրապետության» հրապարակում (Ազգային պատկերասրահի հարևանությամբ), Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի (նախկին Փակ շուկա), Կենտրոնական ավտոկայարանի, Արգավանդ և Փարաքար գյուղերի կանգառներում, «Զվարթնոց» օդանավակայանում:

Բացի այդ, այս երթուղու ավտոբուսներում մոտ օրերս կտեղադրվեն համապատասխան տերմինալներ, որոնց միջոցով մեր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ուղեվարձը վճարել իրենց բանկային քարտերով։

«Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին սպասարկում է «Էլիտ բաս» ընկերությունը։ Ուղեվարձը 300 դրամ է։

Մեկնաբանություններ (11)

Alex
Is the bus work normally in weekend?
Jana He
Bus for the airport leaves from Yeritasardakan square frequently. Last time I took 130am service and it was fully filled. Shuttle bus timetables https://t-armenia.com/en/yerevan-airport-shuttle-bus
seda
where i can find this bus from abovyan street and which time i can find?
Roshanak
can i get a bus from airport to the city center?
terry hindson
How will the place of departure be affected by the Yerevan Marathon on October 21st - I have a flight at 15.30 after the run.
JJ Chan
Hi there. I'm in Yeveran right now and I live near the Republic Square. I would like to take the airport bus 201 to the airport this Sunday, may I know where is the bus stop at the Amiryan Street? Thanks a bunch.
Brian smith
Which part of the square do the buses go to the airport from? I have just been there and cannot find the stop / picking up point.
Leendert Ovaa
From Yervan Airport to City Centre, my destination is Best Western Hotel, 1st Italy str Yerevan 0010. What is the nearest stop to go off to the hotel?
Hetq
You should stop in at the Marriott Hotel and ask. We don't know the exact location on Amiryan.
It says it runs at night from Yerevan city center to airport
Does this bus also runs from airport to city center at night and where can i find this bus..how pay?
Roubi Nalbandian
Thanks for your effort.good job i highly appreciate you..good luck

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter