HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին

Հարգելի պարոն նախարար,

Օրերս զայրույթով ու զարմանքով տեղեկացանք, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում դեռ շարունակում է աշխատել ու իր մասնագիտական պարտականությունները «կատարել» բժշկուհի Նաիրա Բալայանը: Նա դատապարտվել է երկու տարի ազատազրկման Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով առնվազն 2 նորածինների վաճառելու համար. վճիռը հաստատվել է ՀՀ Վճռաբեկ դատարանում 2011 թ-ի սեպտեմբերի 26-ին և վերջնական է (Գործի բոլոր մանրամասներն այստեղ):

Հիմա Ն. Բալայանը ժամանակավորապես ազատության մեջ է մանկահասակ երեխային խնամելու պատրվակով: Սակայն շատ զարմանալի է, որ Նաիրա Բալայանը մինչ օրս չի հեռացվել աշխատանքից, չնայած նա հանցանք է գործել հենց իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: Ոչ մի երաշխիք չկա, որ նա չի շարունակի իր հանցավոր գործունեությունը և հանուն փողի չի փորձի խաղալ նաև այլ նորածինների ճակատագրերի հետ` թաքնվելով բժշկի խալաթի ետևում:

Հաշվի առնելով ծննդօգնության բարելավման և զարգացման բնագավառում Ձեր մեծ ներդրումը`կարծում ենք, որ նրա նման վայ բժիշկների առկայությունը ստվերում է իրավիճակը փոխելու Ձեր ջանքերը: Անմիջականորեն մարդկային կյանքերի հետ գործ մասնագետների դերն ուղղակի անգնահատելի է, սակայն իրենց պարտականություններին նման «պատասխանատվությամբ» մոտեցող բժիշկներն են, որ անվստահություն են սերմանում բնակչության շրջանում ու ստվերում իրենց աշխատանքին ու կոչման անվերապահ նվիրված բժիշկների աշխատանքը:

Հուսով ենք, որ Դուք հետևողական կլինեք ու թույլ չեք տա երեխաների վաճառքի ջատագով բժիշկներին ոտնատակ անել բժիշկների պատիվը:

«Ոչ երեխաների վաճառքին» նախաձեռնություն

Մեկնաբանություններ (2)

Վահագն
Էս հոդվածի պատվիրողը ընկել ա իրա հետևից, ու փոս ա փորելու իրա համար` կրքերը հանդարտացնելու փոխարեն: Կգա մի ժամանակ, որ բոլոր մեղք գործած մարդիկ սեփական խղճի առաջ պատասխան են տալու, այդ թվում նրանք, ովքեր օգտվում են ուրիշների մեղքերից: Հոդվածի անմիջական հեղինակ, երբ այս հոդվածն էիք տպում, կցանկանայի իմանալ` արդյոք տեղյակ եք եղել գործի բոլոր մանրամասներին? Գիշերը գլուխներդ բարձին դնելուց առաջ, սեփական մատաղ երեխաներիդ դաստիարակելուց, ուրիշների մասին մտածելուց առաջ փորձեք վերանալ ամեն ինչից ու հիշել Ձեր անցած կյանքն ու այդ ընթացքում գործած բոլոր մեղքերն ու ոչ մեղքերը: Ու կարծում եմ, որ նույնիսկ այդ ժամանակ, դուք ինքներդ ներքուստ Ձեզ կփորձեք արդարացնել, հեռու պահելով Ձեր սեփական անձ ի կողմից ուրիշին պախարակելուց, կամ առավել ևս պախարակվելուց: Մտածեք, որ վատ մարդու արարծների ի հայտ գալու օրը 40-րդ օրն ա: Հիշեք, որ Ձեզ էլ հերթ կգա պատասխան տալու:
karen
In4i 4em karoghanum tsanotanal gortsi manramasnerin? Erb seghmum em (Գործի բոլոր մանրամասներն այստեղ) aystegh bari vra, bacvum e nor ej, wortegh nshvum e hetevyal@! (Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter