HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովում չքննարկվեց՝ քվորում չլինելու պատճառով

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր 18.00-ին նախատեսված էր նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», ինչպես նաև «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքները, սակայն նիստ չեղավ՝ քվորում չլինելու պատճառով։

Տեղեկացնենք, որ ոչ միայն Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էր բացակա, այլև հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Նիստը վարելու համար որպես փոխարինող եկել էր հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը։ Տեղեկացնենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված է 11 պատգամավոր, նրանցից ներկա էին Ալիկ Սարգսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Սասուն Միքայելյանը։

Հանձնաժողովի կազմը՝ կից ներկայացված լուսանկարում։

Նկատենք, որ նախագիծը ներկայացնելու համար եկել էր ոչ թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այլ պաշտպանության նախարարի առաջին  տեղակալ Արտակ Զաքարյանը։ Վերջինից հետաքրքրվեցինք՝ ինքը ինչո՞ւ է ինքը խորհրդարան եկել, այլ ոչ թե Վիգեն Սարգսյանը: Փոխնախարարն ասաց, որ նախարարը երկրում չէ։

Նիստի քննարկումը տեղափոխվեց երկուշաբթի, ժամը 11.00-ին։

Թե որտեղ էր հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, չհաջողվեց պարզել, ըստ ԱԺ կայքի տեղեկատվության՝ Նահապետյանը գործուղման է եղել նոյեմբերի 6-ից 9-ը ներառյալ՝ Սլովենիայի Հանրապետությունում հրավիրված  ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին։

Տեղեկացնենք նաև, որ խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ակադեմիական տարկետման իրավունքի խստացման դեմ դժգոհող մի քանի տասնյակ երիտասարդներ։

Լրացված. 21.00-ին նիստը գումարվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter