HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոլիվուդի Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհիներ՝ Նայիրի Յարութիւնեանի եւ Անի Ղազարեանի գրութիւնները

ԱՆԻ ՂԱԶԱՐԵԱՆ

Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային Վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի

Հոլիվուդ, Կալիֆորնիա, Հոկտեմբեր 11, 2017

ՄԵՍՐՈՊԵԱՆԱԿԱՆ ՈԳՈՎ

Հայերէն լեզուն ամենահարուստ լեզուներից մէկն է եւ մենք, որպէս հայ ժողովուրդ, պէտք է մեր լեզուն սիրենք եւ պահպանենք։ Լեզուի կարեւոր մասը ուղղագրութիւնն է եւ հայ աշակերտները պէտք է սովորեն մեր ուղղագրութիւնը՝ անսխալ գրելու եւ կարդալու համար ։

 Մենք մէկ բառի արմատից նոր բառեր ենք ստեղծում, որը նոյն միտքն ունի, բայց փոքր տարբերութիւնով։ Օրինակ՝ «յեղ» արմատով բառերը տարբեր տեսակի փոփոխութեան են ենթարկւում եւ նշանակութիւն՝ ներկայացնում։ Օրինակ՝ գրում ենք յեղաշրջում (վիճակի փոփոխութիւն) կամ յեղակարծ (կարծիքի փոփոխութիւն), բայց ոչ՝ «հեղաշրջում» ու «հեղակարծ», որովհետեւ «հեղ» արմատը նշանակում է հոսել։ Նաեւ ունենք «ուղտ» (կենդանին) եւ «ուխտ» (խոստում) բառերը, կամ «հոր» (փոս) եւ «հօր» (հայր) բառերը։ Կարեւոր է հասկանալ այս եւ ուրիշ բառերի ուղղագրութիւնը, որպէսզի կարողանանք մեր լեզուն ճիշտ ձեւով օգտագործել, գրել եւ արտայայտուել։

Մեսրոպեան ուղղագրական կանոնները սովորելուց յետոյ, դժուար չի այդ կաննոնները մշտապէս յիշելը եւ ճիշտ գրելը։ Օրինակ՝ այն բառերը, որ հնչիւնափոխւում են «ի»-ի, գրւում են՝ «է» տառով։ Օրինակ՝ «տէր» դառնում է «տիրել» եւ «սէր» դառնում է «սիրել» եւ այլն։

Սփիւռքում մենք Մեսրոպեան ուղղագրութիւնն ենք սովորում եւ այս հնարաւորութիւն է տալիս մեզ՝ աշակերտներիս, որ հարազատ զգանք մեր նախնիների գրական ստեղծագործութիւնների ժառանգութեանը։ Ես շատ գոհ եմ, որ իմ ծնողները ինձ ուղարկել են հայկական վարժարաններ, ուր ես սովորել եմ իմ մայրենի լեզուն։ Մեր ուսուցիչները մեզ օգնում են, որ մենք սովորենք մեր հարուստ լեզուի ուղղագրութիւնը։ Որպէս 11-րդ դասարանի աշակերտուհի՝ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի, որը հիմնադրման օրից որդեգրել է Մեսրոպեան ուղղագրութիւնը, ես հաճոյքով սերտում եմ մեր փառապանծ լեզուն եւ ուղղագրութիւնը: Հպարտ եմ զգում, որ կարողանում եմ հայերէնը ճիշտ ձեւով գրել։

Իմ յոյսն ու երազն է, որ վերադառնալով մեր մայր ուղղագրութեան՝ Մեսրոպեան ուղղագրութեան, ունենաք մի եւ միասնական ուղղագրութիւն՝ թէ՛ հայրենիքում եւ թէ՛ սփիւռքում:  

Նայիրի Յարութիւնեան

Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային Վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի

Հոլիվուդ, Կալիֆորնիա, Հոկտեմբեր 11, 2017

 

 

Մեսրոպեան Ուղղագրութիւնն ու Մեր Լեզուն 

 Գաղտնիք չէ, որ հայութիւնը աշխարհի ամենահին ազգերից մէկն է: Հազարաւոր ու հազարաւոր տարիների ընթացքում, մենք պատերազմ ենք մղել, կայսրութիւն ենք ունեցել եւ քրիստոնէութիւն ենք պահպանել: Մեր դարաւոր պատմութեան մէջ շատ են եղել նաեւ ժամանակներ, երբ ասպատակող թշնամիները փորձել են մեզ ընկճել ու ձուլել՝ հայ ու Հայաստան չլինելու դիւային նպատակով: Ի՞նչն է եղել մեր գոյատեւման  գաղտնիքը: Այդ առեղծուածը պէտք է գտնել մեր հարուստ մշակոյթի, յատկապէս մայր լեզուի զարգացման մէջ:  Լեզուն ֆիզիկական չի, բայց ամենաթանգակին գանձն է: Մայր լեզուն է, որ մնացել է կանգուն անկայուն ժամանակներում: Ոսկէ Դարում, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերէն  այբուբենն ու սկսեցին գրուել գրաբարեան մատեաններ, որոնք գրուեցին Մեսրոպեան ուղղագրութեամբ: Հայերէն լեզուն անցաւ միջին դարերից, դարձաւ միջին հայերէն, յետոյ նոր զարգացում արձանագրեց՝ աշխարաբարի շրջանում հարստանալով արեւելահայերէնով ու արեւմտահայերով: Սակայն զարգացման այդ երկար փոփոխութիւնների ընթացքում, մեր ուղղագրութիւնը մնաց նոյնը՝ Մեսրոպեան: Մեր պապերը հաւատարիմ մնալով մաշտոցեան աւանդին, պահեցին ու պահպանեցին մեսորպեան ուղղագրութիւնը:  Սակայն Հայաստանի խորհրդայնացումով եւ Խորհրդային Հայաստանի անհեռատես ղեկավարների պնդումով աբեղեանական ուղղագրութիւնը որդեգրուեց մեր հայրենիքում, որին հետեւեց մեր մայրենին ռուսերէն բառերով ողողելու եւ ռուսականացնելու տխուր ժամանակները:

Հայաստանեան ու Մեսրոպեան ուղղագրութեան բանակռիւը բաժանել է ազգին: Այն հայերի համար, ովքեր ծնուել են Հայաստանում սովետական ժամանակներում միայն գիտեն հայաստանեան ուղղագրութիւնը, բայց անհրաժեստ է նայել լրիւ նկարը ու մեր ամբողջ պատմութիւնը: Մեր աւելի քան հինգ հազար տարուայ պատմութեան մէջ միայն մի իննսուն տարի առաջ է սկսել աբեղեանական ուղղագրութեան տարածումը: Նա միայն կարող է իննսուն տարուայ պատմութիւն ունենալ: Մեսրոպեան ուղղագրութիւնը կապուած է մեր արմատներին՝ սկսեալ հինգերորդ դարից եւ ապրելով մինչեւ այսօր, մեր պատմութեան, քաղաքակրթութեան ու մշակոյթի հետ մէկտեղ:

Մեսրոպեան ուղղագրութիւնը չհզօրացնելով, մենք կարող ենք կորցնել մեր լեզուի, մեր բառարանային գանձարանի ակունքները: Ահա թէ ինչու, մեծ լեզուագէտ՝ Հրաչեայ Աճառեանը իր արմատական բառարանը գրեց Մեսրոպեան ուղղագրութեամբ եւ մերժեց ու դէմ կանգնեց սովետների ճնշումներին: Ահա թէ ինչու մեծ հայագէտ՝ Ստեփանոս Մալխասեանցը իր բացատրական բառարանը գրեց Մեսրոպեան ուղղագրութեամբ: Եւ ահա թէ ինչու, Հայաստանի վերանկախացումից յետոյ լեզուաբան Ռաֆայէլ Իշխանեանը, փորձեց վերականգնել Մեսրոպեան ուղղագրութիւնը Հայաստանում, գրելով Մեսրոպեան ուղղագրական կանոնների գրքոյկը՝ դպրոցական աշակերտների իւրացման մակարդակով:

 Մեր դպրոցում ՝Ռոզ եւ Ալեք Փիլիպոս վարաժարանում, հայերէն լեզուն սովորում ենք Մեսրոպեան ուղղագրութեամբ: Մեր դասագրքերը, բառագիտութեան ձեռնարկները, լեզուի վարժութեան ու քերականութեան գրքերը, գրուած են Մեսրոպեան ուղղագրութեամբ: Ուսուցիչները միշտ ճշտում են մեր ուղղագրական սխալները, որպէսզի գրենք ճիշտ՝ Մեսրոպեան ուղղագրութեամբ: Որպէս հայոց դպրոց Սփիւռքում, Փիլիպոս վարժարանը իր աշակերտներին սովորեցնում է Մեսրոպեանը, որպէսզի մենք կապը չկորցնենք մեր արմատների, մեր լեզուի եւ մայր հողի հետ:

Ուրախալի է, որ հիմա վերանկախացած Հայաստանում մեր լեզուագէտներն ու մտաւորականները, գրողներն ու թերթերը փորձում են մեր լեզուից դուրս հանել  օտարաբանութիւնները:

Իմ յոյսն է, որ Հայաստանում սկսեն գործածել նաեւ Մեսրոպեան ուղղագրութիւնը ։ Եթէ մենք ուզում ենք մեր պատմութիւնը պահպահնել, մենք պիտի միութիւն ունենանք: Լեզուի նպատակն է, որ անցեալի պատգամները յանձնի նոր սերունդին եւ նոր սերունդը իր սեփական պատմութիւնը կազմի եւ յանձնի ապագային: Լեզուով մեր պատմամշակութային արժէքները մնում են յաւիտենեան: Յոյսով եմ, որ Մեսրոպեան ուղղագրութիւնը Հայաստանում եւ սփիւռքում կը հզօրանայ, որպէսզի մանր տարբերութիւնները լուծուեն: Մանաւանդ ներկայ օրերում, երբ մեր նշանաբանն է մէկ ազգ, մէկ հայրենիք:

 

Մեկնաբանություններ (2)

Գասպար Երիցեան
Ազգի լեզվական պառակտումը հանգեցնում է հոգեվոր խորթացմանը, այդ իսկ պատճառով անընդունելի է: Մաշտոցեան ուղղագրութիւնը ավելի դիւրին է, շահեկան և տրամաբանված համեմատած հունարենի, ֆրանսերենի և անգլերենի հետ: Առավել եւս, այն թույլէ տալիս իմացողներին վարժ կարդալ Մատենադարանում եղած բոլոր հայերեն գրված ձեռագրերը և գրքերը: Մաշտոցեան ուղղագրութիւնը հայ ժողովրդի հարստությունն է և այն պետք է պահպանել:
Արսեն
Էստեղ են ասել - բարև ձե՛զ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter