Երեքշաբթի, 21 նոյեմբերի

Նիկոլ Փաշինյան․ «Վիգեն Սարգսյանն այսօր էլ ռեֆերենտ է աշխատում Սերժ Սարգսյանի կաբինետում» (տեսանյութ)



Խորհրդարանում երկրորդ ընթեցմամբ քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

Նկատենք, որ այս անգամ հիմնական զեկուցողը ոչ թե պաշտպանության նախարարն է, այլ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։ Վերջինս իր ելույթում ասաց, որ, հաշվի առնելով նախագծի նկատմամբ հանրային հետաքրքրությունը` մի շարք նորամուծություններ են ներառվել:

«Նպատակ ունենք լուծելու տարիների ընթացքում պաշտպանության համակարգում կուտակված տարբեր խնդիներ՝ գիտակրթական ոլորտում, պահեստազորի հարցերում, զինվորական պատրաստության և ամենակարևորն է՝ սոցիալական արդարության և ծառայության նկատմամբ հավասարության սկզբունքների վերաարժևորման հետ»,- ասաց փոխնախարարը:

Զաքարյանը հիշեցրեց, որ պարտադիր զինվորական ծառայությունների հիմքերի ցանկից հանվել են գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր ծառայությունից ազատվելը, սակայն հավելեց, որ արդեն տարկետում ստացած անձանց համար իրավունքը պահպանվելու է մինչև 2020 թվականը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քննարկմանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկա չէ։ Փաշինյանն անդրադարձավ, իր խոսքով, Վիգեն Սարգսյանի ցինիկ ելույթին առաջին ընթերցման ժամանակ, որից հետո բավական հարցադրումներ են առաջացել։

Փաշինյանը հիշեցրեց Վիգեն Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նախարարն առաջարկում է այնպիսի ծառայություն, ինչպիսին ինքն է ունեցել․

«Այսինքն Վիգեն Սարգսյանն առաջարկում է, որ հազարավոր զորակոչիկներ դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերենտ: Վիգեն Սարգսյանն ինչպես իր չակերտավոր քաղաքական գործունեությունը, նույն չակերտավոր բանակային գործունեությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում և հիմա, երբ Պաշտպանության նախարար է, էլի որպես ռեֆերենտ է: Եթե որևէ մեկը մտածում է, որ ինքը Պաշտպանության նախարար է, իրավիճակը լավ չի հասկանում, ինքն այսօր էլ ռեֆերենտ է աշխատում Սերժ Սարգսյանի կաբինետում»,- ասաց Փաշինյանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ