Սուրեն Կարայանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր նախարարությունում ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին:
Ինչպես տեղեկացնում է նախարարությունը` հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբավելը» զեկույցին առնչվող հարցեր։ Այս համատեքստում կողմերը առաջարկներ են ներկայացրել նախարարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության վերաբերյալ։
Սուրեն Կարայանը և Սիլվի Բոսութղոն անդրադարձել են Համաշխարհային բանկի՝ Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության ընթացիկ փաստաթղթին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ ծավալել նախորդ փաստաթղթի արդյունքների ամփոփման և առաջիկա փաստաթղթի առաջնահերթ ուղղությունների մշակման վերաբերյալ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել