HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ծանոթացել է տրանսպորտային ոլորտում ծրագրային լուծումների մշակմամբ զբաղվող «Օպտիմ» ընկերության գործունեությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների և որոշումների կայացման համակարգերի մշակման գործում: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական gov.am կայքը:

Վարչապետը շրջայց է կատարել ընկերության ստորաբաժանումներում, ծանոթացել դրանց գործունեությանը, ստեղծված աշխատանքային պայմաններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարներին: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն արդյունավետ համագործակցում է բեռնափոխադրումների, երկաթուղային, ավիացիոն և ավտոբուսային հաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ: Ըստ նրանց՝ խելացի ծրագրային լուծումները թույլ են տալիս տրանսպորտային ընկերություններին նվազեցնել ծախսերը, ավելացնել շահութաբերությունը և բարելավել սպասարկման որակը:

Կարեն Կարապետյանը ողջունել է «Օպտիմ»-ի ակտիվ գործունեությունը Հայաստանում և կառավարության անունից համագործակցության պատրաստակամություն հայտնել: Նա առաջարկել է համատեղ աշխատել՝ Հայաստանի ողջ տարածքում տրանպորտային ցանցի արդյունավետ լոգիստիկ սխեմայի ձևավորման և որոշումների կայացման համակարգի մշակման հարցում:

«Ընկերության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և համագործակցության պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ սկսել տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության' «Օպտիմ»-ն իր գործունեությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հնդկաստանում և Ավստրալիայում գործող 4 գրասենյակի միջոցով:

«Նաև ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում գործունեություն ընդլայնումն «Օպտիմ Արմենիա»-ին, որը ընկերության 2-րդ խոշոր գրասենյակն է աշխարհում, հնարավորություն կտա վերածվել տարածաշրջանային կենտրոնի, օտարերկրացի հաճախորդներ ներգրավել և ծառայություններ մատուցել: Աշխատակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող 80 մասնագետից՝ տեխնիկական համակարգերի ճարտարապետներ, դիզայներներ, ծրագրավորողներ, տվյալների բազաների նախագծողներև մշակողներ և որակի ապահովման մասնագետներ: Ներկայում շուրջ 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրման արդյունքում ընդլայնվել է ընկերության գրասենյակային տարածքը և ավելի քան 140 բարձրակարգ մասնագետի աշխատատեղով ապահովելու հնարավորություն է ստեղծվել: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են հայաստանյան բուհերում իրականացնել մասնագիտական հմտությունները զարգացնող տարբեր դասընթացներ՝ նպատակ ունենալով զարգացնելու գործառնական հետազոտության, օպտիմալացման տեսության և որոշումների կայացման ավտոմատացման ոլորտները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter