HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան հարկ են վճարել բանկերն այս տարվա առաջին ինն ամիսներին. հարկերի փոփոխությունը

Բանկային համակարգի վճարած հարկերի ծավալն այս տարի աճել է։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտերի (ՊԵԿ) տվյալները հանրապետության խոշոր հարկատուների հարկերի վերաբերյալ, Հայաստանի 17 առևտրային բանկերն այս տարվա հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել են 31.7 մլրդ դրամի հարկ։ Համեմատ 2016  թվականի նույն ժամանակաշրջանի՝ այս ցուցանիշն աճել է 20.1%-ով կամ 5.3 մլրդ դրամով։

2017 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով՝ հայաստանյան բանկերի շարքում խոշորագույն հարկատուն «Արդշինբանկն» է։ Վճարել է 3.98 մլրդ դրամի հարկ ու Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել 20-րդ տեղը։ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընկերության հարկերն աճել են մոտ 1.4 մլրդ դրամով:

Բանկերի շարքում հարկերի  ծավալով երկրորդը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն» է։ Վճարած հարկերը կազմել են  ավելի քան 3.3 մլրդ դրամ։ Աճը՝ 583 մլն դրամ։ Այս տարվա ինն ամիսների տվյալներով` երկրի 24-րդ խոշոր հարկատուն է։

Խոշորների ցանկում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին անմիջապես հաջորդում է «ՎՏԲ Հայաստան բանկը»։ Բանկը վճարել է մոտ 3.3 մլրդ դրամի հարկ։ Ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է մոտ 492 մլն դրամով։

Հարկերի ծավալով բանկերի առաջին հնգյակում են նաև «Ամերիաբանկն» ու  «Հայբիզնեսբանկը»։ «Ամերիաբանկը» վճարել է մոտ 3.2 մլրդ դրամի հարկ, իսկ «Հայբիզնեսբանկը»`  մոտ 2.7 մլրդ դրամի։

Նրանց և մյուս բանկերի վճարած հարկերի ծավալները և փոփոխությունը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ, առավել մանրամասն ներկայացված են ինֆոգրաֆիկայում:

Հայաստանի առևտրային բանկերի վճարած հարկերը 2017թ. հունվար-սեպտեմբերին
Infogram
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների

Տվյալները ցույց են տալիս, որ բանկերից  չորսը նվազեցրել է հարկերը։ Ամենամեծ ծավալի բացասական տարբերությունը  գրանցել է «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստանը»։ Հարկերը նվազեցրել են նաև «Բիբլոս բանկ Արմենիան», «Արցախբանկն» ու «Ամերիաբանկը»։

Իսկ հարկերի ամենամեծ աճը բացարձակ առումով գրանցել է «Անելիք բանկը», տոկոսային առումով՝ «Արմսվիսբանկը»։

Համեմատաբար զգալի աճ են գրանցել նաև Անելիք բանկը, Էվոկաբանկը, Արարատբանկը։

Ընդհանուր առմամբ, այս տարին բանկային համակարգի համար նպաստավոր է։ Հաշվետվությունները վկայում են, որ 17 բանկից 15-ն այս տարի շահույթով է աշխատել։ Ընդ որում՝ մեծ մասի շահույթը նախորդ տարվա համեմատ մեծացել է։ Դրանով բանկերն արդեն իսկ գերազանցել են նաև նախորդ տարվա շահույթի տարեկան մակարդակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter