HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մուրադ Մուրադյանը քվեարկում է Սեդրակ Սարոյանի փոխարեն (տեսանյութ)

Այսօր առավոտյան խորհրդարանում նախագծերին կողմ էր քվեարկում նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, որը  սակայն բացակա էր նիստերի դահլիճից։ «Հետք»-ն արձանագրեց, որ Սարոյանի փոխարեն քվեարկում էր ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը։ Օրինակ՝ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկության ժամանակ Մուրադյանը կարողացավ քվեարկել Սարոյանի փոխարեն։

Տեսանյութում երևում է, որ Սարոյանը ներկա չէ, սակայն նրա քարտը տեղադրված է։ Երբ տեսանկարահանում էինք քվեարկությունները, Մանվել Գրիգորյանը նկատեց և, ըստ երևույթին, այդ մասին տեղեկացրեց Մուրադ Մուրադյանին, ինչից հետո պատգամավորը միայն իր փոխարեն քվեարկեց։

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի հոդված 51-ի 3-րդ կետի՝ պատգամավորը գրանցվում է անձամբ, իսկ հոդված 60-ի 4-րդ կետի համաձայն՝ պատգամավորն անձամբ է կողմ, դեմ, ձեռնպահ քվեարկում կամ կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց։

Առավել մանրամասն՝  տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter