HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը՝ պատգամավորներին. «Ձեր ձեռքում է, կարող եք ասել` Առինջ մոլը չստուգենք»

«Կառավարությունն ու ՊԵԿ-ը գործում են այն օրենսդրական դաշտում, որոնք ձևավորել եք դուք»։ Այս մասին խորհրդարանում պատգամավորների հարցերին ի պատասխան` ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Տեղեկացնենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այսօր անդրադարձան, կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի` իրենց խոսքով կոշտ վարչարարությանը առևտրականների և մասնավորապես Առինջ մոլում գործունեություն ծավալող անձանց նկատմամբ, որոնք արդեն տևական ժամանակ է ակցիաներ են իրականացնում խորհրդարանի դիմաց։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խոսեց առևտրականների նկատմամբ ՊԵԿ աշխատակիցների «վայրագությունների» մասին, որոնք մամուլում հրապարակվել են, և հարցրեց՝ արդյոք վարչապետը չի՞ հետաքրքրվում այդ խնդրով։ Վարչապետն արձագանքեց, որ համապատասխան մարմինները զբաղվում են դեպքի ուսումնասիրությամբ:

«Երբ ապացուցվի վայրագությունը, վայրագը մեղքը կստանա»,- ասաց Կարապետյանը։

Վարչապետն իր հետ բերել էր Առինջ մոլի հետ կապված վիճակագրական տվյալներ և հայտարարեց, որ սպասում էր այդ թեմայով հարցեր։

Պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի` կրկին այդ թեմայով հարցին` վարչապետն ասաց, որ կառավարությունը չափազանց շահագրգռված է ՓՄՁ-ների զարգանալու խնդրով, քանի որ «ՓՄՁ-ն տնտեսության շարժիչ ուժն է»։

«Հենց վաղը կառավարության նիստին փաթեթ ենք ներկայացնելու՝ հարկային, մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Ինչ վերաբերում է Առինջ մոլին, ես հիմա վիճակագրություն կներկայացնեմ»,- ասաց Կարապետյանը՝ հիշեցնելով, որ մինչև 110 միլիոն շրջանառության պարագայում ՓՄՁ-ները պարզեցված հարկ են տալիս, սակայն այդ պարագայում բիզնեսը պետք է հաշվառվի։

Անդրադառանալով  Առինջ մոլին` նա ասաց, որ այնտեղ գործում է 748 սուբյեկտ, որից 157-ի դեպքում շրջանառությունը մինչև մեկ միլիոն է, 208-ի դեպքում՝ 1-3 միլիոն, 204-ի դեպքում՝ 3-5 միլիոն, 140-ի դեպքում՝ 5-10 միլիոն, 30-ի դեպքում՝ 10-20 միլիոն և այդպես շարունակ։

«Մենք ընդամենը ասում ենք՝ գալիս ենք հաշվառումն ապահովենք, եթե ձեզ մոտ այդ թվերն են, ձեր մոտ հարկային որևէ բեռ չի փոփոխվելու։ Եթե փաստ ունեք, որ մենք այլ մարկեթներին ավելի լոյալ ենք նայում, յուրաքանչյուր դեպք կնայենք»,- ասաց վարչապետը։

Կարապետյանը մանրամասնեց՝ անգամ անվճար հաշվապահական ծառայություն են առաջարկել, սակայն առևտրականները հրաժարվել են: «Եթե այս վիճակագրությունը ճիշտ է, որևիցե մեկի վրա հարկային լրացուցիչ բեռ չի լինելու: Եթե այս վիճակագրության արդյունքում դուրս գա, որ շատերը 110 միլիոնից դուրս են գալիս, ձեր ձեռքում է, եկեք շեմը փոխենք, ձեր ձեռքում է՝ կարող եք ասել` Առինջ մոլը կամ իքս մոլը եկեք չստուգենք, բայց դուք ասել եք` հաշվառում արեք, մենք էլ դա ենք անում»,- ասաց Կարապետյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter