HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը ֆինանսապես կաջակցի 5 կուսակցությունների

Ազգային ժողովի չորս խմբակցություններ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կառավարության կողմից ավելի քան 58 միլիոն դրամ աջակցություն կստանան։

Գործադիրն այդ որոշումն ընդունեց այսօրվա նիստում՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի առաջարկով։

Ֆինանսական ամենամեծ աջակցությունը կստանա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ որպես օրենսդիր մարմնում մեծաթիվ պատգամավորներ ունեցող կուսակցություն, ապա ԲՀԿ-ն, հաջորդիվ` ԵԼՔ-ը, ՀՅԴ-ն ու «Հայկական վերածնունդ»-ը։

Գումարը հատկացվելու է ֆինանսների նախարարության միջոցներից։

Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, գումարի հատկացումը ֆինանսական աջակցություն է ապրիլի 2-ին կայացած ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։ Նախարարության փոխանցմամբ` այդ աջակցությամբ խմբակցությունները կկարողանան ընթացիկ տարվա ծախսերը սահուն կերպով իրականացնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter