HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորված անձին մեղադրանք է առաջադրվել՝ հիվանդանոցից փախուստի դիմելու համար

Հայաստանի քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր ԹԱլավերդյանին հիվանդանոցից փախուստի դիմելու համար:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 1987թ. ծնված ԹԱլավերդյանն ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման (դատավճիռը դեռ չի մտել օրինական ուժի մեջ) և պահվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Առողջական խնդիրների կապակցությամբ 2017 թվականի նոյեմբերի 10-ին նա տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և պահվել նշված հիվանդանոցի մեծահասակների 5-րդ բաժանմունքի հիվանդասենյակում։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կալանավորը, օգտվելով իր նկատմամբ հսկողություն իրականացնող, պաշտոնատար անձ հանդիսացող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքից, հիվանդասենյակի սանհանգույցից օգտվելու պատրվակով լույս նոյեմբերի 14-ի գիշերը մտել է սանհանգույց, ապա՝ ընդհանուր բաց պատշգամբ դուրս եկող դռնով դիմել փախուստի:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և ոստիկանության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը նա հայտնաբերվել է Արմավիրի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 30-ամյա ԹԱլավերդյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter