HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը Նիդերլանդների Սենատի նախագահի հետ քննարկել է տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին: Վարչապետի խոսքով՝ այցը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդել երկկողմ կապերին և, մասնավորապես, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը, որի մակարդակը ցանկալիից ցածր է, բայց ներուժը՝ մեծ: 

«Պատրաստ ենք կազմակերպելու գործարարների պատվիրակությունների փոխայցելություններ, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարության կողմից ձևավորված նպաստավոր օրենսդրական դաշտին և ուսումնասիրել Հայաստանը՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու հարթակ օգտագործելու հեռանկարները», - վարչապետի խոսքերն է մեջբերում կառավարության պաշտոնական կայքը:

Նիդերլանդների Սենատի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ քաղաքական երկխոսության մակարդակը և նշել, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը: 

«Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս կարևոր տեղ զբաղեցնել տարածաշրջանում ու տնտեսական առումով կամուրջ հանդիսանալ Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև: Ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ Հայաստանի միջոցով տարբեր երկրների հետ համագործակցելու և հարաբերություններ զարգացնելու հնարավորություններ կան», - ասել է Անկի Բրուկերս-Քնոլը: 


Զրուցակիցներն ընդգծել են նոյեմբերին ստորագրվելիք Հայաստան-Եվրոպական համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևորությունը՝ համակարծիք լինելով, որ այն կնպաստի ինչպես ԵՄ շրջանակում, այնպես էլ երկկողմ կապերի խորացմանն ու ամրապնդմանը: 
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների, Նիդերլանդներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter