HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակում մարտավարական զորավարժություն է անցկացվել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հրետանային ստորաբաժանումների հրամանատարների ու վարչության սպաների մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու և անձնակազմին նոր հմտություններ ու որակներ հաղորդելու նպատակով նոյեմբերի 15-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի բազայի վրա դիվիզիոնի կազմով անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ, որին հետևել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ, Դ-20 տիպի հրանոթներից իրականացվել է ուղիղ նշանառությամբ կրակ:

«Զորախաղերի ընթացքում գրանցված արդյունքները պարզորոշել են, որ մասնակից անձնակազմը պատրաստ է իրական մարտադաշտում ևս բարձր մակարդակով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը»,- ասվում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter