HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Իրան-Իսրայել հարաբերությունների թաքնված ծալքերը

Իրանի և Իսրայելի ներկայիս թշնամանքը Մերձավոր Արևելքի հիմնական խնդրի է վերածվել, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային մեծ պատերազմի։ Իսրայելը պարբերաբար սպառնում է, որ կարող է ռմբակոծել Իրանի տարածքը, այդ թվում` նաև միջուկային զենքերով։ Իսկ Իրանի միջուկային հավակնությունները դարձել են միջազգային քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը։ 

Իրանը չի ճանաչում Իսրայել պետության գոյության իրավունքը, ինչի մասին Իրանի ղեկավարները, հատկապես` նախկին նախագահ Ահմադինեջադը, հայտարարել է ՄԱԿ-ի ամբիոնից։ Երկու երկրների հարաբերությունները վճռական են մեր տարածաշրջանի համար և ուղղակիորեն կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: Բնականաբար, մեզ համար կարևոր է փորձել հասկանալ այդ հարաբերությունների թաքնված ծալքերը։

Քարտեզին ուշադիր նայելիս դժվար չէ տեսնել, որ Իրանը և Իսրայելը որևէ լուրջ հակասություններ չեն կարող ունենալ. չկա ընդհանուր սահման, չկան տարածքային վեճեր, չկան շահերի լուրջ բախումներ։ Ավելին, նրանց աքցանում գտնվող արաբական երկրներն, իրոք, ունեն լուրջ հակասություններ և՛ Իրանի հետ և´ Իսրայելի, ու կարծես թե նման աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում նրանք պետք է դաշնակիցներ լինեին։ Երբ դիտարկում ենք Իրանի և Իսրայելի փոխհարաբերությունների պատմությունը, մի շարք տարօրինակ նրբերանգներ են նշմարվում։

Այստեղ չենք քննարկելու երկու հնագույն ժոովուրդների պատմական առնչությունները, միայն կնշենք, որ հրեաների համար հին պարսիկները հիշվում են որպես ազատագրողներ։ Հազարամյակների հիշողություն ունեցող այդ ժողովուրդների համար պատմական դեպքերը կարևոր դեր են կատարում և պատահական չէ, որ Իրանի ներկայիս նախագահ Ռոհանին ՄԱԿ-ի ամբիոնից հիշեցրեց, որ իրենք են հրեաներին ազատագրել Բաբելոնյան գերությունից։ Կյուրոս Մեծից սկսած մինչև Հրեական Պատերազմները՝ մեր թվարկության 66թ․, Երուսաղեմի տաճարում Պարսկաստանի շահերի պատվին ամենամյա զոհաբերություններ են կատարվել, իսկ հրեական ամենամեծ տոնակատարությունը՝ Պուրիմը, կապված է Պարսկաստանի հետ։

Սակայն, վերադառնանք մեր օրերին։ Այդ երկրների հարաբերություններում առկա են որոշակի «անհասկանալի» իրադարձություններ։

Մի կողմ թողնենք մինչ իսլամական հեղափոխությունն եղած հարաբերությունները և դիտարկենք արդեն Իրանի Իսլամական Հանրապետության շրջանը։

Իսլամական հեղափոխությունից հետո` սկզբնական տարիներին, Իրանում սկսեցին ճնշել տեղի հրեաներին, սակայն արտաքին քաղաքականության ոլորտում համարում էին, որ պաղեստինցիների խնդիրը ներարաբական հարց է և իրենց քիչ է հետաքրքրում։ Իր հերթին Իսրայելն առաջիններից էր, որ ճանաչեց Իրանի նոր՝ հեղափոխական կառավարությունը։

Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ զենքերի և զինամթերքի 80 տոկոսից ավելին Իրան էր ներկրվում Իսրայելի միջոցով։ Ավելին, իսրայելցի զինվորական փորձագետները գտնվել են Իրանում և փորձագիտական խորհրդատվություն են տվել։ Ըստ փորձագետների` Իսրայելը Իրանին է վաճառել 3մլրդ դոլարից ավել զենք և զինամթերք։ Իրանը «փոքր շայթանի» (այդպես էին իրանական մամուլում անվանում Իսրայելը) օգնությունը ծածուկ էր պահում։ Իսրայելը՝ նույնպես, որպեսզի հայտնի չդառնա «մեծ շայթանի»՝ (ԱՄՆ-ի) արտադրության զենքի Իրանում հայտնվելու գաղտնիքը, որը պաշտոնապես տնտեսական և ռազմական էմբարգո էր հայտարարել Իրանին։

Հայտնի է նաև բարդ սխեմաներով իրանական էներգակիրների ծածուկ մատակարարումը Իսրայելին, որին արաբական երկրները էներգետիկ շրջափակման մեջ էին պահում։ Նման անհասկանալի շատ օրինակներ կարելի է բերել։ Սակայն, դա չէ մեր նպատակը, այլ այն, թե իրականում ինչ ընդհանուր շահեր ունեն այդ երկրները, և ինչու են այդ հարաբերությունները գաղտնի պահվում։ 

Իսրայելի իրական խնդիրը Պաղեստինի հարցն է և արաբական երկրների հետ հարաբերությունները։ Արաբա-իսրայելական պատերազմներում Իսրայելը կարողացել է հաղթող դուրս գալ, սակայն նրանց պոտենցիալներն անհամատեղելի  են, որքան էլ Իսրայելը հզորանա, և պատահական չէ, որ  Քիսինջերը Իսրայելի գոյությանը տվել է 20 տարի ժամանակ։

Իրանն արաբական աշխարհի թիվ 1 սպառնալիքն է, ինչի շնորհիվ Իսրայելը արաբական աշխարհի թշնամուց վերածվում է կարևոր գործակցի, և պատահական չէ, որ Ծոցի երկրներն Իսրայելը դիտարկում են որպես կարևոր դաշնակից` մոռացության մատնելով պաղեստինցիների խնդիրը։ Առանց Իրանի Իսրայելը նման կարգավիճակ չէր կարող ստանալ։

Իրանը նույնպես շահում է այդ իրավիճակից։ Լինելով գաղափարականացված երկիր` Իրանի համար գաղափարական հաղթանակները նույնպես կարևոր են թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Արաբական աշխարհի «աշխատավորներին» ցուցադրելով, թե որ երկիրն է, իրոք, վառ պահում իսլամական գաղափարները և իսլամական շահերը, և որ երկրներն (արաբական երկրների կառավարությունները) են դավաճանում պաղեստինցի ժողովրդի շահերը, Իրանը փորձում է դառնալ կարևոր միջազգային խաղացող և հավակնում իսլամական աշխարհի սկզբունքային առաջնորդի դերին։

Իրանը և Իսրայելը միմյանց համար կենսական նշանակություն ունեն, եթե, իհարկե, Իրանը չփորձի իրոք միջուկային երկրի վերածվել, ինչը կարող է իրական սպառնալիք դառնալ Իսրայելի և ողջ տարաշրջանի համար։

Մեկնաբանություններ (3)

Լուսինե Տերտերյան
Այնուամենայնիվ այս երկու երկրների միջեւ հակամարտության բուն էությունը ինձ համար անտրամաբանական է մնում։
Հարութ
Որքան հասկանում եմ խոսքը գնում է հարաբերությունների տրամաբանության մասին, ինչ կապ ունի, թե ով է լավը, ով վատ; Քիսինջերից էլ սիոնիստները նեղացել են այդ խոսքերի պատճառով;
Վեհարի
Քիսինջերը մի երկու տարի առաջ Իսրայելի գոյությանը տվել է ոչ թե 20 այլ 10 տարի ժամանակ, և դատելով որ Քիսինջերը հրեա սիոնիստ է, ապա ըստ նրա 8 տարի անց ամբողջ աշխարհում կստեղծվի մեկ սիոնիստական համաշխարհային պետություն, որի տերերին՝ ջհուդներին կծառայեն բոլոր ազգերը /ըստ իրենց բոլոր գոյերը/, իսկ անհնազանդները կոչնչացվեն: Աշխարհի թիվ 1 սպառնալիքը ոչ թե Իրանն է, այլ այն ոհմակը, որը հանուն շահի դարեր շարունակ հրահրում է համաշխարհային պատերազմներ, ճգնաժամեր և իրագործում մարդկության ցեղասպանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter