Չորեքշաբթի, 24 հունվարի

Նահապետ Գևորգյանը քվեարկում է Աշոտ Արսենյանի փոխարեն (տեսանյութ)



Խորհրդարանն այսօր մի շարք նախագծեր ընդունեց, որոնց քվեարկությանը «մասնակցում» էր նաև նիստերից բացակա ՀՀԿ անդամը։ «Հետք»-ն արձանագրեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանը քվեարկում է մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Աշոտ Արսենյանի փոխարեն։

Երբ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը բարձրաձայնեց ուրիշի փոխարեն քվեարկության դեպքի մասին՝ խնդրելով քվեարկության պատկերը կրկնել, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, թե հնարավոր է տեխնիկական խնդիր լինի, նույնիսկ կատակեց. «Քարտուղարությանը խնդրում եմ կոճակները ստուգել, կա, որ կոճակը չի աշխատում, կա՝ ավտոմատ է աշխատում»։

Դրանից հետո Գևորգյանը քվեարկեց միայն իր փոխարեն։ Շարմազանովն էլ հայտարարեց, թե դիմել է քարտուղարությանը, որպեսզի խնդիրները վերացնեն։

Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորն անձամբ է  գրանցվում, քվեարկում, բացառությամբ այն դեպքերի, երբ պատգամավորը գործուղման է և թողել է իր քվեարկության մասին համապատասխան գրություն։

Նկատենք, որ երկու օր առաջ էլ Մուրադ Մուրադյանն էր քվեարկել Սեդրակ Սարոյանի փոխարեն։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ