HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմական խորհրդի նիստ Արցախում

Նոյեմբերի 18-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ԱՀ ՊՆ, ՊԲ, հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ, որի օրակարգային թեմաները առնչվում էին ՊԲ-ի մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակին, առկա խնդիրներներին և կատարելագործման ուղիներին:Այս մասին նշված է ԱՀ ՊՆ պաշտոնական կայքում։

Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու շահագրգիռ ոլորտների պատասխանատուները:

Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո խնդրո առարկա թեմաների շուրջ հնչել են մի շարք ելույթներ, որոնց ընթացքում, ըստ առանձին ուղղությունների, մանրակրկիտ անդրադարձ է կատարվել իրականացված աշխատանքներին, քննարկվել են նշված ոլորտներում առկա խնդիրները, առաջարկվել դրանք շտկելու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները:

Վերջում, ամփոփելով ՊԲ ռազմական խորհրդի հերթական նիստի արդյունքները, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը համապատասխան խնդիրներ է առաջադրել ներկա հրամանատարական կազմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter