HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երևանի մետրոպոլիտենը խափանումներով է աշխատում. պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքներն այսօր խափանումներով են իրականացվում: Ինչպես նկատեցինք՝ «Բարեկամություն» կայարանում ուղևորների կուտակումներ էին առաջացել, քաղաքացիները դժգոհում էին, որ շուրջ 30 րոպե սպասում են, սակայն գնացքն այդպես էլ չկա:

Մետրոպոլիտենի աշխատակիցների վստահեցմամբ՝ խափանումը պայմանավորված է հոսանքի տատանումներով, ինչի հետևանքով էլ մետրոպոլիտենի աշխատանքը դանդաղել է: Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կենտրոնական մասնաճյուղից դեպքի առնչությամբ մեկնաբանություն վերցնել չհաջողվեց, հերթապահ օպերատորի խոսքով, քանի որ ոչ աշխատանքային օր է, իրավասու անձինք չկան, որ պարզաբանումներ ներկայացնեն:

Տեղեկացնենք, որ ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ ժամը 14:25-ին ահազանգ են ստացել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենում» տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հանրապետության հրապարակից դեպի Զորավար Անդրանիկ մեկնող գնացքի տեխնիկական խնդրի պատճառով տեղի է ունեցել անիվների արգելակում, ուստի ուղևորներին անվնաս դուրս են հանել գնացքից:

Նկատենք, որ մետրոպոլիտենի աշխատանքներն այժմ էլ որոշակի ընդհատումներով են իրականացվում, և օրինակ «Բարեկամության» կայարանից «Հանրապետության հրապարակ» մեկնելու համար ուղևորները գնացքին հնարավոր է սպասեն մինչև 30 րոպե:

Նշենք նաև, որ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Էդգար Ջանոյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ մետրոպոլիտենում զենքով ու դանակով զինված անձ կա, սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ է, իսկ ահազանգի հեղինակը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter