HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 22-ին Բարենցի ծովից ներխուժող ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային շրջաններում` ձյան, Լոռիում, Կոտայքի, Արագածոտնի, Վայող ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Արցախում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-ին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում 20-25 մ/վ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

 

Երևանում՝

Նոյեմբերի 20-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter