HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդ․ Նալբանդյանն ընդունել է Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Չինաստանի հանձնակատարին

Նոյեմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքար հարցերով հանձնակատար Չեն Գոպինի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին` Էդ․Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նա ընդգծեց, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցելությունները իրենց կարևոր նպաստն են բերում տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման և ընդլայնման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հանձնակատար Գոպինը ընդգծեց, որ Չինաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակացության զարգացումը և նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մի շարք բնագավառներում հայ-չինական համագործակցությանը և դրանց ընդլայնման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին։

Հանդիպմանը կարևորվեց ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական ջանքերը։ Այս համատեքստում Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ Չեն Գոպինի այցելությունը նոր խթան կհաղորդի անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում հայ-չինական համագործակությանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter