HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Հարությունյանն ընդունել է Good Governance հիմնադրամի պատվիրակությանը

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Good Governance հիմնադրամի (GGF) պատվիրակությանը:Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են Ծրագրի ղեկավար Քրիսթին Մարշը, տնտեսական գծով խորհրդատու Աջայ Շարման և մոնիտորինգի և գնահատման գծով խորհրդատու Քաթլին Լաթիմերը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:  

Դավիթ Հարությունյանը GGF-ի պատվիրակությանն է ներկայացրել Նախարարության առաջնահերթությունները՝ սնանկության գործընթացի բարելավում, Պրոբացիայի պետական ծառայության  կարողությունների զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար, և նրանց հետ քննարկել Հիմնադրամի կարողությունները նշված ոլորտներում ներգրավելու հնարավորությունները:

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցելու, փոխգործակցության ոլորտները նախանշելու և դրանց բարելավման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter