HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ՊՆ պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Ռուսաստանում

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում:

Պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի մի շարք ռազմաուսումնական հաստատություններ, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:

Այցի շրջանակում Արտակ Դավթյանը հանդիպել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter