HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցներ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ

Հատուկ քննչական ծառայությունից փոխանցում են, որ գլխավոր դատախազի կողմից ՀՔԾ-ի քննիչի վարույթին է հանձնվել թմրամիջոցներ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցված և Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավելի քան երեք ամիս քննված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել Ա. Անտոնյանն ու Ա. Դավթյանը, որոնց անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն Ա. Անտոնյանի ավտոմեքենայի սրահից զննությամբ  հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել 2.33 գրամ քաշով չորացված, մանրացված զանգված: Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ նշված զանգվածը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Նախաքննության ընթացքում հիշյալ երկու քաղաքացիները նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենց չի պատկանում: Միաժամանակ հայտնել են, որ փաթեթավորված զանգվածը ոստիկանության աշխատակիցներն իրենք են նախապես դրել Ա. Անտոնյանի ավտոմեքենայի մեջ, այնուհետև` զննության ենթարկել այն:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter