HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները

Կառավարության պաշտոնական կայքը հաղորդում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Ընկերությունների ներկայացուցիչները ոլորտի հետագա զարգացման տեսանկյունից կարևորել են հիմնականում չորս՝ կրթական բարեփոխումների, վերազգային կորպորացիների ներգրավման, ստարտափերի խթանման, թվային օրակարգի իրականացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացումը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այս բնագավառի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն՝ առաջարկելով ներկայացնել ճանապարհային քարտեզ՝ հստակ ու որոշակի միջոցառումների հաջորդականությամբ և պետական մարմինների ու մասնավոր հատվածի հստակ գործառույթներով: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, և ակնկալում է, որ պետություն-մասնավոր հատվածի հետևողական փոխգործակցության շնորհիվ հնարավոր կլինի լուրջ արդյունքներ արձանագրել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter