HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղանակն առաջիկա օրերին

Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը 22-26-ն աստիճանավար կնվազի 12-15 աստիճանով:

 

Երևանում նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter