HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենին

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին: Այս մասին տեղեկացնում է դատախազության կայքը:

Առաջին անգամ Հայաստանում գտնվելու կապակցությամբ ողջունելով տիկին Գիսլադոտիրին՝ գլխավոր դատախազը արժևորել է ԺՀՄԻԳ-ի հետ տարբեր ուղղություններով ծավալված համագործակցության կուտակված հարուստ փորձը, հատկապես անցնող տարվա ընթացքում կայացած համապետական ընտրությունների բնականոն, ժողովրդավարական ընթացքն ապահովելու շրջանակներում ունեցած ակտիվ, կառուցողական շփումները:

Արթուր Դավթյանը կարևորել է տիկին Գիսլադոտիրի այցը հատկապես սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ դատական և դատախազական համակարգերում ընթացող օրենսդրական լուրջ բարեփոխումների ներկայիս շրջանում և վստահություն հայտնել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ հետագա համագործակցությունը կընդգրկի նաև դրանց կենսագործմանն աջակցությունը: Ներկայացվել է վերջին շրջանում քաղաքացիների հիմնարար, կոնվենցիոնալ իրավունքների պաշտպանության քրեադատավարական մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից իրականացված աշխատանքները:        

ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենն իր գոհունակությունն է հայտնել իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն ինչպես դատախազության գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում Հայաստանի հետագա ձեռքբերումներին:  

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի քանի կոնկրետ ուղղություններով համագործակցությունը սերտացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:            

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter