HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսակետում հայտնաբերվել են չհայտարարագրված դեղամիջոցներ

Օրերս կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մաքսանենգության դեմ պայքարի և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենայի դռների հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են 21 կգ քաշով տարբեր տեսակի դեղորայք, որոնք վարորդը նպատակ է ունեցել իրացնել Երևանի դեղատներում:

Դեղորայքի հաջորդ խմբաքանակը հայտնաբերվել է Բավրայի մաքսակետում. վրացական կապարակնիքով կնքված 17 կգ ընդհանուր քաշով դեղորայքը քաղաքացին թաքցրել է բեռնախցիկում հատուկ պատրաստված թաքստոցում:

Բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ ընթացիկ տարում գերակշռել են նաև տարբեր տեսակի հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. մաքսային հսկողությունը շրջանցելու հիմնական թիրախը եղել է փոստային առաքանիների ուղին: Իսկ անօրինական ճանապարհով ոչ հոգեմետ դեղամիջոցների ներկրման փորձերի զգալի մասը կանխվել է Բագրատաշենի անցակետում:

«Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացմամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մաքսային հսկողությունն այլ հարթակ է տեղափոխվել: Արդիական ենթակառուցվածքների և նորագույն սարքավորումների ներդրմամբ նորակառույց մաքսակետերում հսկողական միջոցառումներն առավել արդյունավետ, բայց, միևնույն ժամանակ, աննկատ են դարձել՝ բացառելով գործառույթների կրկնությունը»,- գրված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter