HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում պետք է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 11:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին' մերկասառույց։

Արագածոտնի մարզի Արագած գյուղում և Ապարան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից' բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- գրված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter