HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննություն է տարվում՝ պարզելու երեք զինծառայողների մահվան հանգամանքները

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:

Կոմիտեն մանրամասնում է, որ հակատանկային ականի պայթյունը տեղի է ունեցել ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս: Դրա հետևանքով հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը:  Շարքային Նարեկ Հայկի Հովեյանը պայթյունաբեկորային մարմնական վիրավորումներով տեղափոխվել է զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով: Հաղորդագրության համաձայն` ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter