HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխանցում է, որ նախարար Դավիթ Տոնոյանը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից ստացված հրավերով, աշխատանքային այցով Ֆրանսիայում է:  

Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի, Ֆրանսիայի ՆԳՆ  Քաղաքացիական անվտանգության և ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրեն Ժակ Վիտկովսկու և «Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության տնօրեն Ժան-Մարկ Լակավի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորությունները, մասնավորապես՝ 2014թ. մայիսի 15-ին Հայաստանի ԱԻՆ և Ֆրանսիայի ՆԳՆ միջև ստորագրված Մտադրությունների նամակում սահմանված ոլորտներում համագործակցության և աշխատանքների ակտիվացումը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել համագործակցել լեռնային պայմաններում փրկարարական աշխատանքների, անտառապատ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման գործընթացում անձնակազմի հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման և փորձի փոխանակման շրջանակներում:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին նաև իրականացնել փորձի փոխանակում կամավորական փրկարարական շարժման հետագա զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել համագործակցային կապերը ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի և Աղետների բժշկության կենտրոնի հետ՝ մասնագիտական վերապատրաստումների, կոնֆերանսների, տեսակոնֆերանսների, սեմինարների, գիտաժողովների և հետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման, փոխայցելությունների միջոցով:

«Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության տնօրեն Ժան-Մարկ Լակավի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Մետեո-Ֆրանս»-ի առաջադեմ փորձի կիրառության հնարավորությունները ԱԻՆ Հրդրոմետ ծառայության արդիականացման գործընթացում, ինչպես նաև՝ ծառայության անձնակազմի մասնագիտական վերապատրաստման հնարավորությունները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter