HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի նավթի նախարարի տեղակալին

Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետի՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել հայ-իրանական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի: 

Կարեն Կարապետյանը և Համիդ Ռեզա Արաղին կարևորել են էներգետիկ ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծումը: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով և ավելացրել, որ այդ ցուցանիշը մեծացնելու համար առկա է լուրջ ներուժ: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված բոլոր ծրագրերը նոր թափ կհաղորդեն առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter