HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհների վրա տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհ չկա:

Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում' ձյան, հովտային գոտում' ձնախառն անձրևի տեսքով:

Երևան-Սևան, Ապարան-Սպիտակ, Սևան-Հրազդան, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, Հրազդան քաղաքում, «Չայնիի», Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան, Կոտայքի մարզի Չարենցավան և Եղվարդ քաղաքներում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից' նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Տրանսպորտի նախարարությունը հավելում է, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter