HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է 1 մլն 345 հազար դրամի վնաս

Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նոյեմբերի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 29 իրավախախտում, որից 22-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1 470 000 դրամի չափով վարչական տուգանք: 

Նախարարությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1 345 400 դրամ: 

Բուսական աշխարհի պահպանության ոլորոում արձանագրվել է իրավախախտման 10 դեպք: 

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 400 000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 1 312 400 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ 

Վայոց ձորում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (11 ուռենի) վերաբերյալ նշանակվել է 50 000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 99 000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռիում հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 դեպքի (17 տարբեր տեսակի ծառ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 976 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի (3.97 խմ փայտանյութ) վերաբերյալ նշանակվել է 100 000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 116 200 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (2 բարդի) վերաբերյալ նշանակվել է 50 000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 25 000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Սյունիքում հայտնաբերված ապօրինի վառելափայտի տեղափոխման 2 դեպքի  վերաբերյալ նշանակվել է 200 000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 95 700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 5 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 270 000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 33 000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ 

Շիրակում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50 000 դրամի չափով վարչական տուգանք:

Արագածոտնում հայտնաբերված ապօրինի որսի 1 դեպքի (նապաստակ) վերաբերյալ նշանակվել է 150 000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 8 000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, ձկան ապօրինի որսի 1 դեպքի (առգրավվել է 15 սիգ տեսակի ձուկ՝ 5 կգ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 10 000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 130 սիգ տեսակի ձուկ՝ 55 կգ, որը հանձնվել է մարզի 4 մանկապարտեզի):

Սյունիքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 70 000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 15 000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ։

Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործմանև պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 300 000 դրամի չափով՝

Շիրակում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50 000 դրամի չափով վարչական տուգանք։

Արմավիր՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50 000-ական դրամի չափով վարչական տուգանք։

Երևանում հայտնաբերված առանց անթափանց շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50 000-ական դրամի չափով վարչական տուգանք:

Կոտայքում հայտնաբերված շինարարական աղբի տեղադրման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50 000 դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Երևանում  առանց թույլտվության կատարվել է խորքային հորի հորատում /երկրաբանական ուսումնասիրություն/, որի վերաբերյալ կայացվել է 150 000 դրամի չափով վարչական տուգանքի 1 որոշում։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կայացվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 350 000 դրամի չափով, որից՝

Արագածոտնում  1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50 000 դրամի չափով վարչական տուգանք:

Արմավիրում 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50 000-ական դրամի չափով վարչական տուգանք։

Երևանում 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50 000 դրամի չափով վարչական տուգանք:

Ընթացքի մեջ է գտնվում 32 գործ:

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 880 200 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter