HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոփոխություններ Քրեական դատավարության օրենսգրքում․ սահմանափակումներ ընթերակաների կիրառման ինստիտուտում

Կառավարության հերթական՝ նոյեմբերի 23-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց արադարադատության նախարարության կողմից ներկայացված «Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակումներ ընթերակաների ինստիտուտում։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նկատելով, որ սահմանափակումները պայմանավորված են ընթերակաների կյանքի և առողջության գործոնով։

«Ընթերակայի ինստիտուտի նպատակն է ապացույցների ավելի հավաստի լինելը, սակայն արդեն սկսվել են փոփոխություններ կատարվել այդ ինստիտուտում, որոշ երկրներ իսպառ վերացրել են, որոշները սահմանափակել: Եւ դա բնական է. մի կողմից տեխնիկական միջոցներ են եկել փոխարինելու ընթերակաների ներկայությունը, մյուս կողմից կան որոշակի գործողություններ, որոնց պարագայում ընթերակաների ներկա գտնվելը վտանգ է հենց իրենց կյանքի կամ առողջության համար՝ սկսած նրանից, որ քննչական գործողությունը կարող է մարտական դիրքում իրականացվել, որտեղ ընթերակա բերելը վտանգում է իրենց կյանքը, վերջացրած նրանով, որ արտաշիրման կամ դիահերձման ժամանակ ընթերակաների ներկայությունը ևս կարող է վտանգավոր լինել իրենց առողջության համար։ Այդ իսկ պատճառով մշակվել է մի նախագիծ, որով քայլ ենք կատարում դեպի ընթերակաների ինստիտուտի կիրառման սահմանափակում»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ խնդիրը կարելի է  բաժանել չորս մասի. առաջինը քննչական այն գործողություններն են, որոնց պարագայում պետք է լինի կամ ընթերակա կամ տեսանկարահանում։ Ընդ որում, պետք է սահմանվի նաև, թե տեսանկարահանման կարգը ինչ կերպ է իրականացվելու, եթե տեխնիկական պատճառով ընդհատում լինի։

«Երկրորդ խումբը քննչական այն գործողություններն են, որոնց ընթացքը միմիայն տեսանկարահանվում է, այստեղ ընթերակայի մասնակցությունը տվյալ պարագայում անթույլատրելի է, հաջորդին մասնակցում են գործով չշահագրգռված մասնագետները կամ փորձագետները։ Չորրորդ խումբ, որոնց ընթերակա չի մասնակցում, ընթացքն էլ չի տեսաձայնագրվում, սրանք այն դեպքերն են, երբ փաստաթղթեր են կցվում քրեական գործին, և կարող են յուրաքանչյուր դեպքում վարույթ իրականացվող մարմնի կողմից հետազոտվել»,- ասաց Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ՝ առաջարկում են սահմանափակել նաև անձանց շրջանակը, ովքեր չեն կարող լինել ընթերակա, ինչպես՝ նախաքննության մարմնի ներկայացուցիչները։

«Ինչպես նաև սահմանափակում ենք, թե ինչ պարբերականությամբ մարդը կարող է լինել ընթերակա, դա չի կարող լինել պարբերաբար, «պրոֆեսիոնալ ընթերակաները արժեզրկում են բուն ինստիտուտը»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter