HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումներ՝ մի շարք գերատեսչությունների

Կառավարության նոյեմբերի 23-ի նիստի օրակարգում ներառված մի շարք չզեկուցվող հարցերով առաջարկվում են փոփոխություններ 2017 թվականի պետական բյուջեում՝ վերաբաշխում կատարել և որևէ գերատեսչության համապատասխան գումար հատկացնել։

Առողջապահության նախարարությանը 2017 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվեց 233 միլիոն 525 հազար դրամ։ Գումարը կտրամադրվի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»  ՓԲԸ-ին՝ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման ծախսերը փոխհատուցելու նպատակով։

Արդարադատության նախարարությանը տրամադրվեց 23 միլիոն դրամ՝ պաշտոնական տեղեկագրերի պարբերական հրատարակությունը մինչև տարեվերջ ապահովելու նպատակով։

Մեկ այլ որոշմամբ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվեց ավելի քան 11 միլիոն դրամ՝ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր մարմնի  պահպանման ծախսերի համար:

Պահուստային ֆոնդից 8 միլիոն դրամ հատկացվեց վերահսկիչ պալատին՝  հանրային հատվածի ՏՏ համակարգերի շտեմարանների հետ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Արդարադատության նախարարությանը տրամադրվեց 300 հազար եվրոյին համարժեք դրամ՝ արբիտրաժային դատարանի կողմից քննության համար գանձվող վճարները վճարելու նպատակով։

Բնապահպանության նախարարությանն էլ կհատկացվի 22 միլիոն դրամ՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգումներ իրականացնելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter