HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳՆ հաստիքացուցակը փոփոխվեց

Արտաքին գործերի նախարարության աշխատակազմը կավելանա։ Այս որոշումը ներառված էր կառավարության օրակարգում, բայց քանի որ չզեկուցվող էր, այդպես էլ չներկայացվեց, թե որն է նման նախագծի անհրաժեշտությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ «Կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի՝ արտաքին գործերի նախարարության աշխատողների թվաքանակը սահմանելու մասին» N 692-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»։

Այդ հավելվածում ԱԳՆ աշխատակիցների առավելագույն թվաքանակը սահմանված է 309, այդ թվում՝ կառուցվածքային ստորաբաժանումներում՝ 281, «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունում՝ 28: Տեղեկացնենք, որ 2008 թվականի հուլիսի 3-ի որոշումը փոփոխվել է մի քանի անգամ. ըստ վերջին՝ 2016 թվականի փոփոխության՝ ԱԳՆ հաստիքացուցակը սահմանվել է 299:

* Նյութում փոփոխություն է արվել

Մեկնաբանություններ (2)

Սեդա Ղուկասյան
Հարգելի Է.Սամվելյան, շնորհակալություն նկատառման համար, վրիպակն այն պատճառով էր, որ Կառավարության համապատասխան որոշման արձանագրությունում հղում էր կատարվել ոչ թե 2016-ի, այլ 2008-ի որոշման: Վրիպակն ուղղված է:
Է.Սամվելյան
2008 թվականի հուլիսի 3-ի որոշման վերջին տարբերակում, որը հաստատվել էր ՀՀ կառավարության 25.02.16 թիվ 161-Ն որոշմամբ, ՀՀ ԱԳՆ աշխատատողների թվաքանակը 299 էր (տես ՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=44223), այսինքն նոր որոշմամբ ավելավցել է ընդամենը 10 հաստիք, այլ ոչ թե 62, ինչպես նշել եք հոդվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter