HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել կալանավորին խոշտանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել արդարադատության նախարարության Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:

Քրեական գործի նյութերի համաձայն՝ 2017թ. հոկտեմբերի 25-ին Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա. Սարգսյանը հայտնել է, որ 2015թ.-ի ամռանը Հրազդան ՔԿՀ-ում վիճաբանել է հիմնարկի բժշկի հետ, որի պատճառով նույն ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանը հայհոյանքներ է տվել իրեն և հանձնարարել տեղափոխել պատժախուց: Կալանավորը նաև հայտնել է, որ մինչ պատժախուց տեղափոխվելը ինքնավնասում է կատարել, որից հետո իրեն տարել են Հրազդան ՔԿՀ-ի պետի աշխատասենյակ: Այնտեղ վերջինս, շարունակելով հայհոյանքները, ՔԿՀ-ի այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ իրեն ոտքերով հարվածներ է հասցրել:

Վերը նշված դեպքի առթիվ 04.11.2017թ.-ին ոստիկանության կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter