HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն երկու արտադրամասերում արձանագրել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը: Իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնում գործող հացի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, արտադրամասի աշխատակիցները չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների պահման պայմանները:

Երևանում գործող կիսապատրաստվածքների արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները: «Գ. Նուրբեկյան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև որ արտադրամասը բերվի մաքուր և նորոգ վիճակի, ապահովվի սառը և տաք մշտական ջրով, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով և վերացվեն սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:

ՍԱՊԾ-ն վերանայել է վերահսկողության շրջանակում երևանյան երկու արտադրամասերի գործունեությունը կասեցնելու մասին որոշումները: Անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասում հայտնաբերվել էին սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների և մակնշման խախտումներ, բացի այդ, տնտեսվարողը չէր ներկայացրել հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, արձանագրվել էին արտադրության և լաբորատոր հսկողության խախտումներ:

«ՇուշանԷլ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունն էլ կասեցվել էր լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպքի պատճառով. «Խաշ» և «Պելմենի ավանդական» արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չէին համապատասխանել սահմանված նորմերին: Երկու արտադրամասում էլ հայտնաբերված խախտումները վերացվել են, տնտեսվարողներին թույլատրվել է վերսկսել արտադրական գործունեությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter