HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դանակի գործադրման սպառնալիքով քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Թամանյան 10 հասցեում գործող «Գաֆեսչյան թանգարան» հիմնադրամի շենքի 5-րդ հարկի աստիճանահարթակի մոտ հարձակում է գործել երկու քաղաքացիների վրա  և դանակի գործադրման սպառնալիքով հափշտակել «Սամսունգ 5Ս մինի» մոդելի բջջային հեռախոս և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: 

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանի 28-ամյա բնակիչ է։ Նոյեմբերի 23-ին կասկածյալը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter