HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակում անցկացվել են գումարտակային մարտավարական զորավարժություններ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Պաշտպանության բանակի 2017թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 20-23-ը, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ, անցկացվել են գումարտակային մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են կենտրոնական ենթակայության համազորային ու տանկային զորամասերի մի շարք ստորաբաժանումներ: Զորավարժության վերջին՝ մարտական հրաձգության փուլին, հետևել ու մասնակից և ուսուցանվող կազմին որոշակի մեթոդական ցուցումներ է տվել Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

«Մարտավարական զորավարժությունը թեմատիկ առումով ուներ հարձակողական բովանդակություն: Ուժեղացված տանկային ստորաբաժանման առջև խնդիր է դրվել տագնապով դուրս գալ կենտրոնացման շրջան, զբաղեցնել կրակային բնագիծ, կասեցնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի պահպանության տեղամաս մխրճված հակառակորդի հարձակումը և ջախջախելով վերջինիս՝ վերականգնել առաջնագիծը:

Ամբողջ զորավարժության ընթացքում իրականացվել է անընդհատ ու հստակ ղեկավարում, անձնակազմը գործել է ճշգրիտ, մարտավարական առումով գրագետ, կազմակերպվել է համակողմանի փոխգործակցություն, ինչի արդյունքում ուժեղացված տանկային ստորաբաժանումը գերազանց կատարել է իր առջև դրված մարտական խնդիրը՝ կրակային խոցման բարձր արդյունքներով»,- ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter