Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հայաստանի հավաքականը կրկին 90-րդն է



ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակը: Հայաստանի ընտրանին չնայած հաշվետու ժամանակահատվածում երկու հաղթանակ է տարել Բելառուսի (4-1) եւ Կիպրոսի (3-2) հավաքականների նկատմամբ, դրական տեղաշարժ չի գրանցել եւ մնացել է նույն՝ 90-րդ հորիզոնականում: Ավելին՝ նվազել են հավաքականի վարկանիշային միավորները՝ 414-ից հասնելով 383-ի: 

Համաշխարհային ցուցակի առաջատար հնգյակում փոփոխություններ չկան. Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա: Հաջորդում են Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին:

Նախկին ԽՍՀՄ երկներներից լավագույնը 35-րդ տեղը զբաղեցնող Ուկրաինան է, ԱԱ-2018-ի տանտեր Ռուսաստանը 65-րդն է, Ուզբեկստանը 80-րդն է, Էստոնիան՝ 84-րդը, իսկ մյուսները զիջում են Հայաստանին: 

Մեր հարեւաններից լավագույն ցուցանիշն ունի Իրանը (+2), որը 32-րդ տեղն է բաժանում Իռլանդիայի եւ Շոտլանդիայի հետ, Թուրքիան 42-րդն է (-9): Վրաստանը 104-րդն է (+3), իսկ Ադրբեջանը՝ 117-րդը (-2):    

Մեր թիմի նախորդ մրցակիցներից Կիպրոսը 86-րդ տեղից նահանջել է 91-րդ հորիզոնական, իսկ Բելառուսը, որը հենց այդ դիրքում էր, հիմա 92-րդն է: 

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին: Մինչ այդ Հայաստանի ընտրանին հանդիպումներ չի անցկացնի: 

Լուս.՝ ffa.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ