HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայքի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Այս մասին հայտնում է տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:  

Ըստ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության` Արթիկ – Ալագյազ, Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Զանգերից մինչև Սիսիանի Սառնակունք, Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter